Ֆրանսիայի ԱԺ նախագահը հավաստիացրել է` Հայկական օրինագիծը Սահմանադրական դատարան ներկայացնելու հարցն օրակարգային չէ

Armenpress 18:59, 24 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը Սահմանադրական դատարանի քննությանը ներկայացնելու հարցը օրակարգում չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ֆրանսպրես»-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեն:

«Պետք է հանդարտվեն այս հարցում ներառված բոլոր կողմերը, այդ թվում նաև մեր թուրք գործընկերները: Նրանց պետք է բացատրել, որ այս օրենքն ուղղված չէ նրանց դեմ»,- հավելել է Ակուայեն:

Օրենքի սահմանադրականությունը ստուգելու համար Ֆրանսիայի Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն ունեն Ազգային ժողովի նախագահը, Սենատի նախագահը, Հանրապետության նախագահը, կամ էլ`  60 խորհրդարանականները:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am