Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի Իշիկավա պրեֆեկտուրայում և հարակից շրջաններում գրանցված ավերիչ երկրաշարժի և ցունամիի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Հեռագրում ասված է․
«Խորը ցավով տեղեկացա Ճապոնիայի Իշիկավա պրեֆեկտուրայում և հարակից շրջաններում գրանցված ավերիչ երկրաշարժի և ցունամիի մասին, որը խլեց տասնյակ մարդկանց կյանքեր և մեծ ավերածությունների պատճառ դարձավ։
Այս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը բարեկամ ճապոնացի ժողովրդի կողքին են։ Վստահ եմ, որ Ճապոնիայի կառավարության կողմից ձեռնարկ-վող վճռական գործողությունների շնորհիվ արագորեն կհաղթահարվեն բնական աղետի ծանր հետևանքները։
Իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում աղետի զոհ դարձած անձանց ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով տոկունություն և շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին»:
- «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը կոչ է անում միջազգային հանրությանը
արժանի գնահատական տալ Ադրբեջանի սադրանքներին
- Քուրդ գրողի ֆիլմը Երևանում կմասնակցի «Ոսկե ծիրան» միջազգային
կինոփառատոնին
- Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին
- Հորդանանի ԱԳՆ-ն հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին
- Հայաստանը խաղաղության իր պատկերացումները որևէ կերպ չի հակադրում
խաղաղության տարածաշրջանային շահերին. Փաշինյան