Ֆրանսիան ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան

Armenpress 22:36, 29 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի կառավարությունը սեպտեմբերի 29-ին 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան, որը տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում մարդասիրական օգնությունն ընդունեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Մարդասիրական օգնությունը (շուրջ 5 տոննա բժշկական պարագաներ և դեղեր) Հայաստան տեղափոխվեց Ֆրանսիայի Boeing 737-85R(SF) ինքնաթիռով։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am