Կառավարությունը Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմել է ՄԻԵԴ

Armenpress 16:40, 27 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Լաչինի միջանցքի Հաքարիի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը պահանջել է տեղեկություններ տրամադրել նրա կարգավիճակի, պահման պայմանների և նրա առողջական վիճակի մասին։

Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտնել է, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետում ձերբակալել է իր ամուսնուն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am