Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչն արտաքսվել է Կատարից 5 տարով. պատճառներն անհայտ են

Armenpress 14:09, 7 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը անհասկանալի պատճառներով Կատարից արտաքսվել է 5 տարի ժամկետով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

«Երբ ժամանեցինք Դոհա աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու, անձնագրային ստուգման ժամանակ Հայկ Նազարյանին 5 տարով արտաքսեցին: Անհասկանալի է, թե ինչի համար: Նա ժամերով մնացել է օդանավակայանում, այնուհետ հետ ուղարկվել Հայաստան»,- ասաց Սերոբյանը:

Գլխավոր մարզչի խոսքով` Նազարյանն առաջին անգամ չէր Կատարում: Նա այդ երկրում եղել է նաև 2018 թվականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am