Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն հանդիսացող Գազիանթեփի ամրոցը

Armenpress 12:25, 6 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Գազիանթեփի նահանգում փլվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական ամրոցն այսօր տեղի ունեցած 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Գործակալությունը նշում է, որ Yeni Şafak թերթի տվյալներով՝ կառույցին հասցված վնասը դեռ պետք Է որոշվի։ Այժմ հայտնի է, որ ցնցումներից հետո պարիսպները տեղ-տեղ փլվել են։

Գազիանթեփի ամրոցը գտնվում Է 25-30 մ բարձրությամբ բլրի վրա: Կառուցման  տարեթվի և հեղինակի մասին ստույգ տեղեկություններ չկան, սակայն դրա մասին առաջին հիշատակությունները վերաբերում են II-III դարերին:

2002 թվականից ամրոցի տարածքում հնագետները պեղումներ են իրականացրել, որոնց ընթացքում բազմաթիվ բացահայտումներ են արվել, որոնք պատմում են այս տարածաշրջանի ժողովուրդների կյանքի մասին։

Բերդի տարածքում կա թանգարանային համալիր՝ նվիրված Առաջին աշխարհամարտի ժամանակ ֆրանսիացիներից Գազիանթեփի պաշտպանությանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 284-ի, Սիրիայում՝ 237-ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am