«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է «Արմենպրես»-ին հիմնադրման 104-րդ տարեդարձի առթիվ

Armenpress 18:45, 18 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսավոր Հայաստան կուսակցությունը շնորհավորել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը հիմնադրման 104-րդ տարեդարձի առթիվ: «Արմենպրես»-ը ներկայացնում է կուսակցության շնորհակալական ուղերձը.

Հարգելի՛ տիկին Նազարյան, «Արմենպրես»-ի հարգելի գործընկերներ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անունից ջերմորեն շնորհավորում ենք Հայաստանի ազգային լրատվական գործակալության` «Արմենպրես»-ի 104-րդ տարեդարձը: Մենք վստահ ենք՝ որպես Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին պետական լրատվական գործակալություն, դուք ձեր ուրույն և կարևոր դերակատարումն եք ունեցել անկախ Հայաստանի մամուլի զարգացման գործում։ Շնորհակալ ենք օբյեկտիվ և բազմակողմանի լրատվության ապահովման համար: Մաղթում ենք անխափան, ակտիվ գործունեություն և նորանոր ստեղծագործ լուսաբանումներ։ Հարգանքով՝ Լուսավոր Հայաստան Կուսակցություն»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am