Անահիտ Ավանեսյանն ակնկալում է ԱՀԿ-ի արագ արձագանքը Արցախում հասունացող հումանիտար աղետին

Armenpress 11:33, 14 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ակնկալելով կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների արագ արձագանքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում հասունացող հումանիտար աղետին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Անահիտ Ավանեսյանը խնդրի մասին բարձրաձայնել է նաև «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախի հայերը բախվում են առողջապահական ճգնաժամի: Առողջապահական հրատապ կարիքներ ունեցող մարդկանց չեն կարողանում տեղափոխել Երևան, դեղորայքի և հումանիտար աջակցության մատակարարումը բնակչությանն անհնար է դարձել»,- գրել է Ավանեսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am