Հայաստանի ֆուտբոլի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման փուլում կմրցի Թուրքիայի դեմ

Armenpress 16:24, 7 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի կանանց Մ17 և Մ19 տարեկանների հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դեկտեմբերի 7-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվեց B լիգայի չորրորդ խմբում, որտեղ կմրցի Մալթայի և Ֆարերյան կղզիների հավաքականների հետ։

Հանդիպումները կկայանան ապրիլի 4-10-ը՝ Երևանում։ Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ապրիլի 4-ին կմրցի Մալթայի, իսկ ապրիլի 10-ին՝ Ֆարերյան կղզիների հասակակիցների հետ։

Դեկտեմբերի 7-ին՝ ՈւԵՖԱ գրասենյակում, կայացավ նաև կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը ընդգրկվեց B լիգայի հինգերորդ խմբում, որտեղ կմրցի Թուրքիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ։

Հանդիպումները կկայանան մարտի 24-30-ը՝ թուրքական Անթալիա քաղաքում։ Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը մարտի 24-ին կմրցի Հյուսիսային Իռլանդիայի, իսկ մարտի 30-ին՝ Թուրքիայի հասակակիցների հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am