Նեյմարը վնասվածք է ստացել

Armenpress 09:59, 25 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Սերբիայի հետ խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են բրազիլական ԶԼՄ-ները:

Հանդիպումն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: Նեյմարը փոխարինվել է 79-րդ րոպեին։

«Նեյմարի մոտ աջ կոճի ոլորում է։ Նրա մոտ այտուց է առաջացել, մենք անմիջապես սկսել ենք բուժումը պահեստայինների նստարանին։ Այժմ պետք է սպասել 24-48 ժամ՝ ավելի հստակ պատկերացում կազմելու համար», - ասել է Բրազիլիայի հավաքականի բժիշկը։

Նեյմարը 30 տարեկան է, 2017-ին իսպանական «Բարսելոնա»-ից տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ ՝ ռեկորդային 222 միլիոն եվրոյով: Բրազիլիայի հավաքականի կազմում նա դարձել է 2013-ի Կոնֆեդերացիաների գավաթակիր և 2016-ի օլիմպիական չեմպիոն: Հարձակվողն ազգային թիմի կազմում անցկացրել է 121 հանդիպում եւ խփել 75 գոլ ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am