Թուրքիայում ձերբակալել են յոթ ռուսաստանցիների անտառի հրկիզման կասկածանքով

Armenpress 15:59, 25 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավում ձերբակալվել են Ռուսաստանի յոթ քաղաքացիներ անտառի հրկզման կասկածանքով, հոկտեմբերի 25-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Անթալիայում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գլխավոր հյուպատոսությունը հավաստում Է 2021 թվականի հոկտեմբերի 23-ին Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից մի խումբ ռուսաստանցի զբոսաշրջիկների ձերբակալման փաստը, որոնք արշավի են գնացել Անթալիայի մերձակայքի «Լիկիական արահետ» երթուղով: Տեղի ոստիկանական վարչությունում ստացված տեղեկատվության համաձայն՝ յոթ ռուսաստանցի քաղաքացները ձերբակալվել են Չաղլարջայի շրջանի անտառային զանգվածում»,- հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում: Այնտեղ նաեւ հավելել են, որ տեղի օրենսդրությանը համապատասխան՝ իրավակարգի մարմինները երդվյալ թարգմանչի ներգրավմամբ կազմել են գործով վկաների եւ կասկածյաների ցուցմունքեր տալու արձանագրություն:

«Հոկտեմբերի 24-ին,- շարունակել են գլխավոր հյուպատոսությունում,- կայացել Է դատական նիստ, որի ընթացքում, օրենքի նորմաների համաձայն՝ ռուսաստանցիներին անհատույց հիման վրա տարմադրվել են պետական փաստաբաններ եւ ապահովվել Է որակյալ թարգամանություն: Չնայած փաստաբանների միջնորդությանը, դատարանը որոշել Է միջադեպի հանգամանքների մինչդատական հետաքննության ժամանակմիջոցում ռուսաստանցի զբոսաշրջիներին կալանքի տակ վերցնել՝ որպես անտառի ոչ դիտավորյալ հրկիզման կասկածյալներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am