Տաջիկստանում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը

Armenpress 08:25, 17 Սեպտեմբեր, 2021

ԴՈՒՇԱՆԲԵ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տաջիկստանում այս պահին տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Այս մասին Դուշանբեից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը։

Աշխատանքային այցով Տաջիկստանում գտնվող ՀՀ վարչապետը սեպտեմբերի 16-ին մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

Սեպտեմբերի 17-ին Փաշինյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am