«Տոտենհեմ»-ը տանը հաղթել է «Վուլվերհեմթոն»-ին

Armenpress 19:46, 16 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրում «Տոտենհեմ»-ը տանն ընդունեց «Վուլվերհեմթոն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տան տերերին` «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել «Վուլվերհեմթոն»-ի դարպասը` սեփականը պահելով անառիկ: Առաջին կեսի ավարտին աչքի ընկան Հարի Քեյնը, իսկ երկրորդկ մեկնարկին` Հոյբերգը:

Այս տուրից հետո «Տոտենհեմ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն է, իսկ «Վուլվերհեմթոն»-ը` 12-րդը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի ֆուտբոլի առաջնության 2020/21 մրցաշրջանի հաղթողը «Մանչեսթեր Սիթի»-ն է: «Մանչեսթեր Սիթի»-ն 3-րդ անգամ է դառնում Անգլիայի չեմպիոն Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: «Քաղաքայինները» դուրս են եկել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որը կկայանա մայիիսի 29-ին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am