Մոտ 5 000 կակաչ Ծիծեռնակաբերդի բարձունքին գլխիկները կխոնարհեն դեպի անմար կրակ տանող ճանապարհին

Armenpress 13:35, 23 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ծիծեռնակաբերդի բարձունքին ապրիլի 23-ի ուշ երեկոյից Հայոց ցեղասպանության 105-ամյակի տարելիցի կապակցությամբ մոտ 5 000 կակաչ իրենց գլխիկները կխոնարհեն դեպի հուշահամալիրի անմար կրակ տանող ճանապարհին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

«Ծիծեռնակաբերդի բարձունքում կտեղադրվեն կարմիր կակաչներ: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ներկայում կատարում է տեղադրման նախապատրաստական աշխատանքներ. ծաղիկներն ամրացվում են բիոֆլորաների մեջ: Հողի մեջ ակոսներն արդեն փորված են, մնում է տեղադրել ծաղիկները: Ուշ երեկոյից մոտ 5 000 կակաչներ իրենց գլխիկները կխոնարհեն դեպի հուշահամալիրի անմար կրակ տանող ճանապարհին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին տեղաշարժի սահմանափակման պատճառով ապրիլի 24-ին այցելուների մուտքը փակ կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Լիլիթ Դեմուրյան



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am