Հայաստանի Մ-19 հավաքականն ընկերական խաղում ջախջախեց Լիբանանի Մ-19 ընտրանուն
15:44, 23 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականն ընկերական 2-րդ հանդիպման ընթացքում 5:0 հաշվով ջախջախեց Լիբանանի Մ-19 ընտրանուն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ֆուտբոլի ակադեմիայում կայացած առաջին խաղի ընթացքում մեր հավաքականը առավելության էր հասել 2:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի կազմում գոլեր են հեղինակել Ժիրայր Շաղոյանը (երկու գնդակ), Միշա Միրզոյանը, Նարեկ Գրիգորյանն ու Պատվական Ավետիսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում