Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է մի շարք բնակավայրերի և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է մի շարք բնակավայրերի և ԱԳԼՃԿ-ների 
գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 14-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13, 13/1, 13/2, 15  բազմաբնակարան շենքերի և Վերին Շենգավիթի 1-ին փողոցի թիվ 40 առանձնատան, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի «Ծաղկունք» թաղամասի, իսկ ժամը 08.00-ից մինչև մայիսի 15-ի ժամը 17.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ, Խարբերդ, Նոր Կյուրի, Մարմարաշեն, Ջրահովիտ համայնքների,  «Ֆրիվեյ-Էքպրես», «Ֆիրդուս Սարոյան», «Արտ-Թամ», «Հովան-Լիան», «Սարանդ», «Խճաքար-Մուսա» ՍՊԸ-ներին  և  «Արտակ» ԱԿ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ների  գազամատակարարումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: 

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am