Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նազարբաևը շնորհակալական նամակներ է ուղարկել Հայաստանի երեք նախագահներին

Նազարբաևը շնորհակալական նամակներ է ուղարկել Հայաստանի երեք նախագահներին

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհակալական նամակներ է ուղարկել Հայաստանի երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:

«Նմանօրինակ նամակներ ուղարկվել են բոլոր այն պետությունների ղեկավարներին, ում հետ մեր ղեկավարը համագործակցել է Ղազախստանի անկախության տարիներին տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության նոր ճարտարապետության կառուցման գործում»,- հայտնել է դեսպանը: Նա հավելել է, որ ՀՀ նախագահներին ուղղված նամակում Ղազախստանի առաջին նախագահը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին միջազգային համագործակցության արդյունքում գրանցած արդյունքների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am