Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Բալեկյանը և Չալըշըրը մասնակցեցին իրենց ակումբների խաղերին

Բալեկյանը և Չալըշըրը մասնակցեցին իրենց ակումբների խաղերին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի այս երկու ֆուտբոլիստները մասնակցել են իրենց ակումբների հերթական խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Շվեդիայի առաջնության 2-րդ տուրի շրջանակներում Անդրե Չալըշըրի «Գետեբորգ»-ը սեփական  հարկի տակ հյուրընկալելով «Էլֆսբորգ»-ին հաղթել է 3:0 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Անդրե Չալըշըրը «Գետեբորգ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 53-րդ րոպեին վնասվածքի պատճառով:

Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը մասնակցեց Արգենտինայի առաջնության 25-րդ տուրին, որտեղ «Ատլետիկո-Ուրական»-ն մրցեց «Ատլետիկո-Տուկումանի» հետ: Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով հօգուտ «Ուրական»-ի, իսկ Բալեկյանը, որը մեկնարկային կազմում էր, փոխարինվեց 63-րդ րոպեին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am