Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ուկրաինայի նախագահի թեկնածուն խոստանում է Սահակաշվիլիին վերադարձնել քաղաքացիությունը

Ուկրաինայի նախագահի թեկնածուն խոստանում է Սահակաշվիլիին վերադարձնել 
քաղաքացիությունը

շԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահի թեկնածու Անատոլի Գրիցենկոն հայտնել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սահակաշվիլիին կվերադարձնի Ուկրաինայի քաղաքացիությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վրաստանի նախկին ղեկավարն ուկրաինական քաղաքականություն է ստացել 2015-ի գարնանը, երբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան նշանակել էլ Օդեսայի նահանգապետ: 2016թ.  նոյեմբերին Պորոշենկոն պաշտոնից հեռացրել էր Սահակաշվիլիին, հայտարարելով, որ նա ոչ միայն չի կատարել տարածաշրջանի զարգացման մասին խոստումները, այլ նաև զգալիորեն վատթարացրել է տնտեսական ցուցանիշները:

Իսկ 2017թ.  վերջին Պորոշենկոն Սահակաշվիլիին զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից: Ավելի ուշ Սահակաշվիլին ուկրաինական դատարանում բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ, բայց մինչ այս պահն այն չի ուսումնասիրվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am