Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Նշանակվեցին Շիրակի և Տավուշի նոր մարզպետներ. Վարչապետը ներդրումների ներգրավման խնդիր դրեց

Նշանակվեցին Շիրակի և Տավուշի նոր մարզպետներ. Վարչապետը ներդրումների 
ներգրավման խնդիր դրեց

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշումներով Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նրանց:

«Նորընտիր մարզպետներին ուզում եմ ասել, որ, ըստ էության, առաջնային խնդիր է բոլոր մարզերում նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, որոնք կբերեն սոցիալ տնտեսական իրավիճակի փոփոխությունների:

Ուզում եմ ընդգծել՝ պետական կառավարման մարմինները և մարզպետները պետք է  բացառեն որևէ արհեստական խոչընդոտի առաջացումը, ընդհակառակը՝ պետք է քաջալերենք, պոտենցիալ ներդրողներին հրավիրենք, ցույց տանք, թե ինչ ներդրումներ կարող են անել մարզերի զարգացումը ապահովելու համար»,- ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am