Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՔԾ-ն թույլատրել է Սամվել Մայրապետյանին մեկնել Գերմանիա

ՀՔԾ-ն թույլատրել է Սամվել Մայրապետյանին մեկնել Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից բուժման նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը։ Պաշտպանը նշեց, որ Մայրապետյանը հրատապ պետք է մեկնի Գերմանիա բուժման նպատակով:

Հարցին, թե որքան ժամանակով է Մայրապետյանի բուժումը ընթանալու, պաշտպանն ասաց, որ դա կանխատեսել հնարավոր չէ. բուժումը կարող է տևել 1 ամիս կամ 6 ամիս:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ: Դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am