Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վարչապետը ներկայացրել է ՀՀԿ-ի հետ առաջին բանակցության արդյունքները

Վարչապետը ներկայացրել է ՀՀԿ-ի հետ առաջին բանակցության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ քննարկել է   արտահերթ ընտրությունների հարցը: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների թեմայով առաջին հանդիպումն էր:

« Մենք մտքեր փոխանակեցինք այդ հարցի վերաբերյալ և պայմանավորվեցինք, որ պետք է բանակցային գործընթաց սկսվի»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք չէ մտածել, որ մեկ հանդիպման արդյունքում պետք է որոշումներ կայացվեն:

Վարչապետը ասաց, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ:

Վարչապետը նշեց, որ ապագա խորհրդարանում ինչ արդյունք էլ գրանցվի` քաղաքական ընդդիմությունը պակաս ներկայացված չի լինի,  քան այսօր է:

«Ազգային Ժողովի  1/3-ը պետք է լինի ընդդիմադիր: Բայց դրա փոխարեն կլինի այն, որ Կառավարությունը կունենա մեծամասնություն և հնարավորություն կտա լիարժեք գործել և զբաղվել երկրի օրակարգի հարցերով: Մենք կունենանք լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ փոքրամասնություն: Եթե  նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը 5 տոկոս ձայն հավաքի` նա բոնուսով կստանա այնքան ձայն, որ ինքը լինելու է առնվազն Ազգային Ժողովի 1/3-ի չափով»,- շեշտեց Փաշինյանը:

Նա հայտնեց, որ այս պահին արտահերթ ընտրությունների անցկացման մասին ՀՀԿ-ից համաձայնություն չի ստացվել:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ վարչապետի հետ պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Բաղդասարյանն ընդգծեց, որ եթե որևէ ուժ կողմ չլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ապա դրանք չպետք է կազմակերպվեն, որովհետև կազմվելիք խորհրդարանը պետք է արտահայտի բոլոր ուժերի ցանկությունը:

Նրա խոսքով` Հանրապետականը  սկսելու է պատրաստվել խորհրդարանական ընտրություններին` դրանք կլինեն արտահերթ, թե հերթական, ցույց կտա բանակցությունների ընթացքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am