Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Բյուջեն պետք է հիմնված լինի օրվա իրողությունների վրա հենված կանխատեսումների վրա. ՀՀ վարչապետ

Բյուջեն պետք է հիմնված լինի օրվա իրողությունների վրա հենված կանխատեսումների 
վրա. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2019թ. պետական բյուջեի այս պահին առկա նախագիծը համարում է իներցիոն, որովհետև նախագիծը ձևավորել են նախկինից եկած իներցիայի տրամաբանության շրջանակներում: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ընդունված է, որ բյուջեն հիմնված լինի ոչ թե կանխատեսումների, այլ ավելի շատ օրվա իրողությունների վրա հենված կանխատեսումների վրա:

«Եվ, ըստ էության, բյուջեի այս պահին առկա նախագիծը և նույնիսկ վաղը ընդունված նախագիծը որևէ խոչընդոտ չէ, որ մենք ընթացս աշխատենք բյուջեի պարամետրերի բարելավման վրա, այդ թվում՝ մեզ հուզող բազմաթիվ խնդիրների լուծման տրամաբանության առումով, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի բարձրացման առումով և այլն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Վարչապետը հավելեց, որ բյուջեի նախագծի վերաբերյալ պաշտոնական քննարկումներն առաջիկայում կսկսվեն: «Մենք բյուջեի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ և պարզաբանումներ կունենանք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ պետք է քայլ առ քայլ բարեփոխումներ իրականացնելու միջոցով առաջ շարժվեն, որը ունենալու է երկու հիմնական նպատակ: «Առաջինը Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելն է, երկրորդը՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է, որովհետև առանց պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու Հայաստանի վերաինդուստրիալիզացիայի խնդիրը շատ դժվար կլինի լուծել, և մենք այստեղ քայլ առ քայլ ու վստահորեն առաջ պետք է գնանք»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am