Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա 
են կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները և Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց ու հանդիպում են  պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք նաև պահանջում են իրավիճակի հստակեցում:

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակից , կենսաբազմազանության մասնագետ Մխիթար Արշակյանը նշում է, որ հանքի շահագործումը որևէ վտանգ չի պարունակում:

«Ես 10 տարի առաջ պայքարել եմ հանքի շահագործման դեմ, բայց սկսեցի աշխատել «Լիդիան Արմենիա» ընկերությունում և հասկացա, որ այն շրջակա միջավայրի համար որևէ վտանգ չի ներկայացնում»,- ասաց նա:

Բնակիչները մինչ այդ երկու նամակ են փոխանցել վարչապետին և այժմ սպասում են պատասխանի: Իրենց խոսքով` չեն հեռանալու Կառավարության շենքի դիմացից, մինչև իրենց պահանջը չբավարարվի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Միքայել Նահապետյանը հայտնեց, որ ընկերության աշխատակիցների պահանջը փոխանցել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին:

Հուլիսի 13-ին հայտարարություն են տարածել նաև Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի բնակիչները՝ դիմելով կառավարությանն ու կոչ անելով վերջ տալ Ամուլսարի ճանապարհների շրջափակմանը և ապահովել արժանապատիվ աշխատելու մեր սահմանադրական իրավունքի վերականգնումը։

Հուլիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա:

Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը փակ են պահում բողոքի ակցիայի մասնակիցները: Նրանք պահանջում են դադարեցնել հանքի շահագործումը, քանի որ գտնում են, որ դրա շահագործումը վտանգավոր է մարդկանց կյանքի և առողջության համար: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, նշում է, որ բոլոր ռիսկերը նվազագույնի են հասցվել: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով ընկերությունն օրական 500 հազար դոլարի վնաս է կրում: Շրջակա համայնքների 500 աշխատողները զրկվում են ապրուստի հիմնական միջոցից, և կրքերը բորբոքվում են: Ընկերությունը դիմել է կառավարություն և բոլոր պատկան մարմիններին և սպասում է կոնկրետ գործողությունների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am