Հասարակական

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին

1 րոպեի ընթերցում

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատարանը որոշումը կներկայացնի օգոստոսի 13-ին ժամը 16:00-ին:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացրել նաև Ազգային ժողովի 45 պատգամավորներ, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է միջնորդությունը՝ ընդգծելով, որ ազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում