Հասարակական

Նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

1 րոպեի ընթերցում

Նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաչե Մարգարյանը օգոստոսի 6-ին հրապարակեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ դատավճիռը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իշխան Բարսեղյանը մեղավոր ճանաչվեց 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:

Իշխան Արամայիսի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում