Հասարակական

Արմեն Գևորգյանը Մարտի 1-ի գործով հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն

2 րոպեի ընթերցում

Արմեն Գևորգյանը Մարտի 1-ի գործով հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով հրավիրել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հատուկ քնչական ծառայությունից: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

2007 թվականի հունիսից մինչև 2008 թ ապրիլը Արմեն Գևորգյանը զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Նրանց կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում