Հասարակական

Փաշինյանը հորդորեց գերատեսչություններին խստագույնս պահպանել քաղաքացիների դիմումներին պատասխանելու ժամկետները

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը հորդորեց գերատեսչություններին խստագույնս պահպանել քաղաքացիների դիմումներին պատասխանելու ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց նախարարներին, Երևանի քաղաքապետի պաշտոնակատարին, պետական մարմինների ղեկավարներին, մարզպետերին, ինչպես նաև անկախ պետական մարմիններին յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ կատարել քաղաքացիների ընդունելություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստի ավարտին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մայիսի 8-ից հետո կառավարությանն ուղղված նամակների թիվն աննախադեպ մեծ ծավալների է հասնում: Մենք խնդիր ունենք դրանց մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ»,- հայտարարեց վարչապետը: Նա հանձնարարեց աշխատակազմին մանրակրկիտ քննարկել դիմումներն ու ժամանակին արձագանքել քաղաքացիներին:

«Ցավոք, քաղաքացիներին շատ դեպքերում տրցվում է ստանդարտ, ցրողական պատասխան: Հասկանում եմ, որ կան համակարգային խնդիրներ, պետք է հասկանանք, թե այս ոլորտում ինչպես բարձրացնենք արդյունավետությունը: Պետք է խստագույնս պահպանել դիմումներին պատասխանելու ժամկետները»,- նշեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում