Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կառավարությունը մոտ 280 մլն դրամ հատկացրեց համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար  

Կառավարությունը մոտ 280 մլն դրամ հատկացրեց համայնքներում սուբվենցիոն 
ծրագրեր իրականացնելու համար

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրի որոշմամբ ՀՀ մարզպետարաններին կհատկացվի  278 մլն 999.5 հազար դրամ՝ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ համայնքներում տնտեսական ենթակառուցվածքների զարգացման դեպքում ծրագրի արժեքի մինչև 60 տոկոսը համաֆինանսավորվում է պետբյուջեից, իսկ սոցիալական ենթակառուցվածքների՝ մանկապարտեզի, մշակութային տների կառուցման, վերանորոգման գործընթացի պարագայում` պետության կողմից համաֆինանսավորվում է ծրագրի արժեքի մինչև 40 տոկոսը։

«2018 թ. առաջին հինգ ամսում համայնքները ներկայացրել են 185 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած երեք նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի  հավանության է արժանացել 84-ը: Ներկայումս ընթանում է հավանության արժանացած ծրագրերի իրականացման մրցութային գործընթացը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը:

Որոշման նախագծով նախատեսվում է ապահովել ՀՀ տարածքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի իրականացումը: 

   Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարությունը սուբվենցիաների ծրագրով պատրաստ է այս տարի  հատկացնել 10 մլրդ դրամ և հավելեց, որ գործադիրն այս ոլորտում դեռևս չի կարողանում աշխուժություն ապահովել: «Մենք խոստացել ենք սուբվենցիաների ծրագրերով 10 մլրդ դրամ հատկացնել այս տարի, բայց առայժմ թվերը պտտվում են 200-300 մլն դրամի շրջանակներում»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Նախարար Պապիկյանը նշեց, որ այս տարի կլինի սուբվենցիաների ծրագրերի ևս երկու փուլ, ծրագրերը քննարկման փուլում են: «Այնուամենայնիվ, 10 մլրդ դրամն այս տարի սպառել չենք կարող, առաջարկում եմ 2019-ի հայտերը ստանալ նոյեմբերից, որպեսզի տարեսկզբից ծրագրերը հնարավոր լինի սկսել»,- ասաց նախարարը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am