ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են կրծքանշաններով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում հուլիսի 23-ին տեղի է ունեցել մի խումբ ծառայողների՝ կրծքանշաններով պարգևատրման արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից՝ հավելելով. «ՀՀ սահմանադրության օրվա կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանի միջնորդությամբ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար 18 ծառայող պարգևատրվեց «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով, 8 ծառայող՝ «15 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով, «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվեցին 13 ծառայող:
Կրծքանշանները քրեակատարողական ծառայողներին հանդիսավոր պայմաններում հանձնեց ծառայության պետ Ա. Մխոյանը:
Շնորհավորելով պարգևատրվածներին և ներկաներին՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը նշեց. «Այսուհետ է՛լ ավելի պատշաճ պիտի կատարենք մեր գործը և գերնպատակը դարձնենք կոռուպցիայի դեմ պայքարը: Եվ ես հավատում եմ, որ անողոք կլինեք մեր այս պայքարում, որ մեզանից յուրաքանչյուրը կլինի իր տեղում և կծառայի բարեխիղճ՝ պատշաճ կատարելով իր ծառայողական պարտականությունները: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ բարի և անփորձանք ծառայություն»»: