Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկեց «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը. նախագծերը կներկայացվեն հոկտեմբեր ամսից

Մեկնարկեց «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը. նախագծերը կներկայացվեն 
հոկտեմբեր ամսից

ԲՅՈՒՐԱԿԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բյուրական» արվեստի ակադեմիայում ազդարարվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից ստեղծված «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկը։ Աննա Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով հյուրերին ներկայության և մինչ այս արդեն իսկ ցուցաբերած աջակցության համար, նշեց, որ հիմնադրամի ստեղծման միտքն առաջացել է վերջին երկու ամսվա ընթացքում:

«Հեղափոխության օրերին` «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն, որտեղ ես նախկինում աշխատում էի, այցելեց Սոնան, ով «Երևանյան հեռանկարներ» փառատոնի մենեջերն էր: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ այդ շատ հեղինակավոր փառատոնը հնարավոր է այլևս չկայանա, որովհետև ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն: Այսպիսի բովանդակությամբ հանդիպումն ինձ համար առաջինն էր, բայց ոչ վերջինը: Այս երկու ամիսների ընթացքում տասնյակ հանդիպումներ եմ ունեցել մարդկանց հետ, ովքեր շատ կարևոր նախագծեր են իրականացնում, բայց հնարավոր է, որ դադարեին գոյություն ունենալ միայն ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով: Զուգահեռաբար մեզ դիմում էին մարդիկ, ովքեր պատրաստակամություն էին հայտնում ֆինանսական և ցանկացած այլ աջակցություն ցուցաբերել նոր Հայաստանին և բոլոր այն նախագծերին, որ մենք իրականացնելու ենք: Ես հասկացա, որ մի կողմում կան մարդիկ, ովքեր հրաշալի գործ են անում և այդ գործը շարունակելու համար ֆինանսների կարիք ունեն, իսկ մյուս կողմում` մարդիկ, ովքեր առաջարկում էին ֆինանսավորել հրաշալի գործեր: Ես հասկացա, որ պարտավոր եմ իմ քայլն անել որպես վարչապետի կին և իմ համեստ լուման ներդնել հեղափոխված Հայաստանի համար: Այդ ամենի համար պետք էր որևէ ինստիտուցիոնալ մարմին, որն էլ դարձավ այս հիմնադրամը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց ՀՀ վարչապետի տիկինը:

Անդրադառնալով հիմնադրամի առաքելությանը` Աննա Հակոբյանն ասաց, որ հիմնադրամը դառնալու է հարթակ բոլոր այն կարևոր խնդիրների լուծման համար, որոնց լիարժեք լուծումն ինչ-ինչ պատճառներով դեռևս հասանելի չէ պետությանն ու կառավարությանը:

«Մենք ձգտելու են համատեղ ուժերով կառուցել բոլոր առումներով առողջ և ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի, և բոլորը կունենան հավասար հնարավորություններ»,- շեշտեց Հակոբյանը:

Նախատեսվում է, որ հիմնադրամը գործելու է երեք հիմնական ձևաչափով։ Այն կամուրջ է լինելու օգտակար գաղափարներ ունեցողների և դրանք ֆինանսավորել ցանկացողների միջև։ Այն հովանավորելու է արդեն իսկ գոյություն ունեցող կամ առաջարկվող նախագծեր, որոնք կհամապաստախանեն ընդունված ու հայտարարված չափանիշներին։

«Տարբեր մարդկանց հետ քննարկումների արդյունքում հստակեցվեց մեր գործունեության շրջանակը` մշակույթ, կրթություն, սոցիալական ապահովություն և առողջապահություն»,- ասաց վարչապետի տիկինը: Նա հույս հայտնեց, որ հիմնադրամի նախագծերը կսկսեն գործել սույն թվականի հոկտեմբեր ամսից:

«Իմ քայլը» հիմնադրամը ստեղծվել է այս տարվա հունիսին։ Առաջիկայում՝ հոգաբարձուների խորհրդի ձևավորումից և գործադիր տնօրենի ընտրությունից հետո, հիմնադրամը կսկսի ծրագրերի մշակման և մեխանիզմների հստակեցման գործընթաց, որի եզրափակումից հետո կմեկնակի կառույցի բուն գործունեությունը։

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]