Հասարակական

Քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Հայկ Գրիգորյանը

1 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Հայկ Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ Քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Հայկ Գրիգորյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Հայկ Գրիգորյանին պատասխանատու կարգավիճակի կապակցությամբ և ընդգծեց, որ Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարն առաջնահերթություն է: «Այս բոլոր հարցերը լուծելիս որևէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքները և օրինականության մյուս երեսը: Կոռուպցիայի դեմ պայքարում մենք պետք է հարյուր տոկոսով ապահովենք օրինականությունը և իրավունքի գերակայությունը, բացառենք, որ որևէ այլ մեկնաբանություն իրավապահ համակարգի գործողություններին հնարավոր լինի տալ: Հույս ունեմ, որ ՔԿ-ն Ձեր ղեկավարությամբ կգործի հենց այս տրամաբանությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը:

Հայկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին վստահության համար և հավաստիացրեց, որ գործընկերների հետ ցուցաբերված վստահությունն արդարացնելու են: Նա շեշտեց, որ որևէ կաշկանդվածություն չունեն օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելու գործում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում