Հասարակական

Տեր Վահրամը հերքում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդի վաճառվելու կամ վնասվելու մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Տեր Վահրամը հերքում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդի  վաճառվելու  կամ վնասվելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենՏեր ՎահրամՄելիքյանը հերքում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդի վաճառվելու կամ վնասվելու մասին լուրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տեր Վահրան իր ֆեյսբուքի էջում գրել է, որ լուրերը կեղծ են։

«Առաջիկային այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար և մեր ժողովուրդը կտեսնի, թե համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս»,-գրել է նա։

Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ Սրբազանը հայտնել է, որ Սուրբ Գեղարդը չի վաճառվել, այլ մի մասը կտրվել է եւ նվիրվել ռուս քաղաքապետի

Աշխարհում Սուրբ Գեղարդ կամ Լոնգինի Գեղարդ անունը կրող հինգ քրիստոնեական մասունք կա, սակայն դրանցից միայն մեկն է բնօրինակը, որը դարեր շարունակ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մյուսները դրա պատճեններն են:

Ավանդության համաձայն` հինգ սուրբ գեղարդներից միայն մեկով է հռոմեացի լեգեոներ Լոնգինը խոցել Հիսուս Քրիստոսի կողը։ Այն պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում, մյուս գեղարդները ցրված են աշխարհով մեկ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում