Հասարակական

ՀՀ սահմանադրության եւ Պետական խորհրդանիշերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա չէր Գագիկ Հարությունյանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ սահմանադրության եւ Պետական խորհրդանիշերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը  ներկա չէր Գագիկ Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանում հուլիսի 5-ին կայացած ՀՀ սահմանադրության եւ Պետական խորհրդանիշերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա չէր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ , նախկին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ Հարությունյանը ներկա չէ միջոցառմանը հարգելի պատճառներով: «Գագիկ Հարությունյանը անձնական մի միջոցառում ուներ, որը չկարողացավ հետաձգել: Սա Գագիկ Հարությունյանի տունն է, 22 տարին բավական երկար ժամանակահատված է»,-ասաց Թովմասյանը:

Լրագրողի հարցին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տեսե՞լ է Թովմասյանն իրեն, ՍԴ նախագահը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է հրաժարականից 1-2 օր հետո: «Դա եղել է անձնական հանդիպում, հետո նրան չեմ տեսել»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում