Հասարակական

Հրայր Թովմասյանը հույս ունի, որ աշնանը կհամալրվի Սահմանադրական դատարանի դատավոր թափուր պաշտոնը

1 րոպեի ընթերցում

Հրայր Թովմասյանը հույս ունի, որ աշնանը կհամալրվի Սահմանադրական դատարանի դատավոր թափուր պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հույս ունի, որ աշնանը կհամալրվի ՍԴ դատավոր թափուր պաշտոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում Թովմասյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը դատարանի դատավորի թեկնածուների ընտրության, առաջադրման հարցում որևէ մասնակցություն չունի:

«Մեխանիզմը, որն ընտրված է, կարծում եմ, միջազգային պրակտիկայի առումով էլ հաջողված տարբերակներից մեկն է, երբ իշխանության երեք ճյուղերը որոշակիորեն մասնակցություն են ունենում՝ դա դատավորների ընդհանուր ժողովն է, որը թեկնածու է ընտրում, երկրորդը հանրապետության նախագահն է և երրորդը՝ կառավարությունը: Ես ամենաշահագրգռվածն եմ մեկ օր առաջ ունենալ նոր դատավորներ, ովքեր նոր շունչ կհաղորդեն դատարանին և ծանրաբեռնվածությունն էլ որոշակիորեն կթեթևանա»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում