Հասարակական

FPWC-ն պատրաստակամություն է հայտնել Մանվել Գրիգորյանին պատկանող կենդանիներին տեղափոխել մասնագիտացված տարածք 

1 րոպեի ընթերցում

FPWC-ն պատրաստակամություն է հայտնել Մանվել Գրիգորյանին պատկանող կենդանիներին տեղափոխել մասնագիտացված տարածք 

ԵՐԵՎԱՆ, 18 ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանմանհիմնադրամը (FPWC) պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակներին անվտանգ տեղափոխել համապատասխան մասնագիտացված տարածք:

Հիմնադրամից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ կենդանիների բուժզննումից և հիվանդությունների ախտորոշումից հետո կորոշվի նրանց մշտական բնակության վայրը, որը ՀՀ տարածքում կարող է լինելԵրևանի կենդանաբանական այգին,Վայրի բնության փրկարար կենտրոնը կամ արտասահմանյան այլ մասնագիտացված կենտրոն՝ ըստ առկա ներուժի:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանությանհիմնադրամը նշում է, որ վայրի կենդանիների պահումն անհատներին պատկանող տարածքներում պետք է արգելվի օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով կենդանու բարեկեցության ապահովման միջազգային նորմերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում