Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ստամբուլում առկա փաստաթղթերը լեփ լեցուն են ծածկագրերով. Թաներ Աքչամ

Ստամբուլում առկա փաստաթղթերը լեփ լեցուն են ծածկագրերով. Թաներ Աքչամ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը կարծում է՝ Թուրքիան կշարունակի ժխտել Հայոց ցեղասպանությունը, բայց դրա համար պետք է գտնի այլ տարբերակ, քան առկա փաստաթղթերի հավաստիությունը կասկածի տակ դնելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աքչամը նման կարծիք հայտնեց Հայաստանում «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով միջոցառմանն իր ելույթում: 

«Ես մոտ 6-7 ամիս եմ անցկացրել օսմանյան արխիվներում: Բոլոր փաստաթղթերը լեփ-լեցուն են եղել ծածկագրերով: Շատ բառեր՝ արտաքսել, իմ եղբայրը, հայեր և այլն, ծածկագրված են եղել: Սակայն Օսմանյան կայսրությունը փոխել է ծածկագրման համակարգն ամեն տարի: Ուստի պետք էր նույն ամսվա ընթացքում դիտարկել փաստաթղթերը՝ ծածկագրերը հասկանալու համար: Այն, ինչ ես բացահայտեցի, ապշեցուցիչ էր»,-ասաց Թաներ Աքչամը: 
Օսմանյան կայսրության այդ արխիվը կարելի է տեսնել Ստամբուլում: Աքչամը փաստում է՝ սակայն այդ փաստաթղթերն  արխիվում են դրվել միայն 2012-ից հետո: Ուստի հետազոտողի համար հեշտ չէր ավելի վաղ բացահայտել դա: 

 «Նրանք չեն կարող այդ փաստաթղթերի հավաստիությունը կասկածի տակ դնել: Թուրքիան կշարունակի ժխտել Հայոց ցեղասպանությունը, սակայն դրա համար այլ տարբերակ պետք է գտնի»,-եզրափակեց Աքչամը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]