Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Էջմիածնում բողոքի ակցիա է քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով

Էջմիածնում բողոքի ակցիա է քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնում մի խումբ քաղաքացիներ ցույց են անցկացնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցարարները Էջմիածնում երթ են անցկացրել, որից հետո հավաքվել են քաղաքապետարանի դիմաց` պահանջելով քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը:

Բողոքի ակցիային մասնակցում են նաև քաղաքացիներ մայրաքաղաք Երևանից` «Երևանը ձեզ հետ է» պաստառներով:

Օրերս խնդրին անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ում լրագրողները խնդրեցին մեկնաբանել իր որդու` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջը: Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, որ Կարեն Գրիգորյանին ընտրել է ժողովուրդը, որը կարող է նաև հրաժարականի պահանջ ներկայացնել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]