Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայրապետի հրաժարականն այս կարգով չի լինում. Եզրաս արքեպիսկոպոսն անդրադարձել է կաթողիկոսի հրաժարականի պահանջով ցույցերին

Հայրապետի հրաժարականն այս կարգով չի լինում. Եզրաս արքեպիսկոպոսն 
անդրադարձել է կաթողիկոսի հրաժարականի պահանջով ցույցերին

ՄՈՍԿՎԱ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը խոսել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց  կաթողիկոսի հրաժարականի պահանջով վերջին օրերին կազմակերպված բողոքի ակցիաներից: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հայտարարեց, որ նորմալ է վերաբերում բողոքի ակցիաներին: «Դա նորմալ դրսևորում է, բայց արտահայտման ձևն անընդունելի է»,- նկատեց նա:

Հարցին, թե պե՞տք է կաթողիկոսը հրաժարական տա՝ սրբազանը նշեց, որ Հայրապետի հրաժարականն այս կարգով չի լինում:

Լրագրողի ճշտող հարցին՝ ամեն դեպքում ժողովրդի պահանջն արդա՞ր է, մանավանդ, որ նրա հետ կապված դժգոհություններ կան, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ով Վեհափառ Հայրապետի հարազատ եղբայրն է, ասաց. «Հայոց հայրապետը ծառայում է ժողովրդին: Եկեղեցու առաքելությունը կոչված է դրան՝ ծառայել ազգային շահին և զորակցել Հայոց պետականությանը»:

Հունիսի 6-ին Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ քահանաներ բողոքի ակցիա էին անցկացրել, որի ընթացքում պահանջել էին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Ցույցի մասնակիցներին հունիսի 7-ին կաթողիկոսը հրավիրել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Գարեգին Բ Սրբազանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ներկայացրել էին իրենց տեսակետները:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]