1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ծառուկյան» խմբակցության 11 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը փոխելու վերաբերյալ

«Ծառուկյան» խմբակցության 11 պատգամավոր անձնական երաշխավորություն է 
ներկայացրել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը փոխելու 
վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և նույն գործով 3 տարով դատապարտված ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ է հանդես եկել Ծառուկյան խմբակցության 11 պատգամավոր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Երաշխավորություն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Սերգեյ Բագրատյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արարատ Զուրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ստեփանյանը և Իվետա Տոնոյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով վարույթը քննելու է հունիսի 15-ին ժամը 11:00-ին:

Բողոքը քննելու և վճիռը կայացնելու օրը պալատը կքննարկի նաև «Ելք» խմբակցության երկու պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի երաշխավորության հարցը: Նրանք երաշխավորություն էին ներկայացրել Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ դրդել էր մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ մասնակցել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն: Նա  ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Բաբայանի գործով փաստաբան Ավետիս Քալաշյանը ապրիլի 26-ին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրի դատարանի դատավճիռը Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, որը ՀՀ վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ:

Սանասար Գաբրիելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ,նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]