Վարչապետի պահանջով հետաձգվեց Քաղաքաշինության կոմիտեի նոր նախագահի նշանակումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քաղաքաշինության կոմիտեի նոր նախագահ նշանակելու մասին հարցը կառավարության նիստի օրակարգից հանվեց։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ներկայացնելով միակ թեկնածու Ավետիք Էլոյանին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նա ինքնաթիռում է՝ Հայաստան է ժամանում ԱՄՆ-ից։
«Նա ինքնաթիռում է, ժամը 23-ին կլինի Հայաստանում։ Միացյալ Նահանգներում էր Ավետիք Էլոյանը», - ասաց Ավինյանը։
Դրան ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այդպես չի կարելի։ «Առաջարկում եմ հարցը հանել», - նշեց նա։
Կարդացեք հոդվածը` Русский