Հասարակական

«Ավրորա»-ի դափնեկիրը ստացած գումարը կհատկացնի ռոհինջաների կրթության և առողջապահության խնդիրների լուծմանը

4 րոպեի ընթերցում

«Ավրորա»-ի դափնեկիրը ստացած գումարը կհատկացնի ռոհինջաների կրթության և առողջապահության խնդիրների լուծմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս տարվա հաղթող Չո Լա Աունն իրեն շնորհած 100 000 դոլարը կհատկացնի Մյանմայի ռոհինջաների կրթական և առողջապահական խնդիրների լուծմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չո Լա Աունն այս մասին ասաց հունիսի 11-ին հայաստանցի երիտասարդների հետ հանդիպմանը:

«Գումարն օգտագործելու եմ կրթության և առողջապահության համար: Ինձ համար գերակա հարց է երեխաների տառաճանաչությունը, կրթությունը: Առանց կրթության մեր ժողովուրդը կմեռնի: Առանց առողջապահության կարող ես մեռնել 500 000 տարի հետ, իսկ առանց կրթության կանհետանաս 50 տարի անց: Կառավարությունը կարող է հանգիստ մեղադրել մեզ, որ մենք Բանգլադեշից ապօրինի միգրանտներ ենք: Իսկ եթե մարդիկ կրթված լինեն, կհասկանան, որ իրենք այդ պետության քաղաքացիներն են և կարող են պայքարել իրենց իրավունքների համար»,-ասաց նախաձեռնության այս տարվա դափնեկիրը:

Արդեն լինելով «Ավրորա»-ի դափնեկիր փորձելու է ծնողներին խրախուսել իրենց երեխաներին ուղարկել դպրոց: Ժողովուրդը գնալով աղքատանում է, տառաճանաչ չէ: Փաստում է՝ իր ժողովրդին օգնում է միայն օրենքի շրջանակներում, օրենքից դուրս ոչինչ չի կարող անել:

Նրա խոսքով՝ Մյանմայում կան ռոհինջիներ, որոնք չափազանց աղքատ են, մարդիկ նույնիսկ բրինձ չունեն: Եվ հաճախ իրենց Յանգոնի ընկերներին խնդրում են, որ գումար ուղարկեն, որով գնում ենք բրինձ ու բաժանում ժողովրդին: Կան խմբեր, որոնք այսօր շրջապատված են բուդդիստներով և ստիպված են նույնիսկ ողորմություն խնդրել այլ երկրներից: Շատերը ստիպված են լինում լքել իրենց տները՝ կրոնական, տնտեսական և այլ պատճառներով:

«Մենք բաց ռեժիմի բանտում ենք հայտնված այդ երկրում: Ինձ համար շատ դժվար էր գալ Հայաստան: Խնդրեցի, որ «Ավրորա» նախաձեռնությունից ինձ հրավեր ուղարկեն, այդ նամակը կցեցի, ներկայացրի նրանց, 20 օր հետո ստացա թույլտվությունը»,-ասաց նա ու հավելեց՝ չգիտի՝ այնտեղ վերադարձից հետո խնդիրներ կունենա, թե ոչ:

Չո Լա Աունն երաշխիք է տվել, որ 45 օրվա ընթացքում կվերադառնա, ինքը և որդին Հայաստան գալու համար փաստաթղթեր են ստորագրել:

«Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվում է 100 000 դոլար գումար պարգև և բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ 1 000 000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին: Չո Լա Աունի առաջադրած կազմակերպություններն են՝ «Բժիշկներ առանց սահմանների», «Մերսի Մալայզիա» և «Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովը»: Գումարի 40 տոկոսը տրվելու է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը, 30-ական տոկոսը՝ մյուս երկուսին:

Հայերն այս տարվա «Ավրորա»-ի հերոս ընտրել են մահմեդական մարդու, ով իր հերթին ընտրել է կաթոլիկ կազմակերպություն՝ փախստականներին աջակցելու համար:

Չո Լա Աունը մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստ է, ո պաշտպանում է Մյանմայի ռոհիջաներին: Նա շարունակաբար քննադատել է Մյանմայի կառավարությանը ռասսայական և կրոնական խտրականության, այդ թվում` ռոհինջաներին Մյանմայի քաղաքացիություն չտալու և նրանց իրավունքները չպաշտպանելու համար: Խտրականության, կոռուպցիայի և անհավատության զոհ դարձած ռոհինջա համայնքը մինչ օրս տառապում է քաղաքական բռնությունների հետևանքով:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում