Կառավարությունը չեղարկեց Վաղարշապատի հիվանդանոցը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց 2018թ. ապրիլի 12-ի «Արմավիրի մարզի Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲ ընկերության հարյուր տոկոս ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ դա պայմանավորված է առողջապահության բնագավառում նոր քաղաքականության և մոտեցումների արդյունքում ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելու աննպատակահարմարությամբ:
«Դրա փոխարեն մշակվելու են առավել արդյունավետ մեխանիզմներ՝ ուղղված մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Թորոսյանը: