Հասարակական

Կառավարությունը հավանություն տվեց զինվորական ծառայության մասին օրենքներում փոփոխությունների նախագծերին

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հավանություն տվեց զինվորական ծառայության մասին օրենքներում փոփոխությունների նախագծերին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծերին:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը նշեց, որ դրանցից առաջինով՝ ՀՀ սահմանադրության փոփոխություններին համահունչ, պարտադիր զինծառայության զորակոչի ժամանակ տարկետում կամ ազատում տալու գործընթացում վերանայման կարիք ունի քաղաքացու վերաբերյալ որոշումների կայացման գործընթացը: «Հանձնաժողովի կողմից որոշման ընդունումն առաջարկվում է փոխարինել եզրակացության կայացմամբ, իսկ որոշման ընդունման լիազորությունը վերապահել պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փախչանյանը: Նույն դրույթը կիրառվելու է նաև «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում:

«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի փոփոխությամբ, մասնավորապես, նախատեսվում է այլընտրանքային ծառայության ուղարկելու դիմումի վերաբերյալ բացասական եզրակացության հիման վրա քաղաքացու դիմումի մերժման իրավասությունը վերապահել ՀՀ արդարադատության նախարարին:

Վերը նշված օրենքի նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում