Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ հարուցվել են քրգործեր

Ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ 
հարուցվել են քրգործեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, սպանության դեպքի վերաբերյալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Վ. Օ.-ն 12.04.2018թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայտնել է, որ սպանություն կատարելու կասկածանքով 27.04.2017թ.-ին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ հիշյալ բաժնի աշխատակիցները խոշտանգել  են իրեն. ծեծի ենթարկելով ստիպել են խոստովանել իր կողմից չկատարված հանցանքը:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված մեկ այլ քրեական գործի նյութերի համաձայն` դեռևս 08.02.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցը նյութեր է նախապատրաստել առանց համապատասխան փաստաթղթի առկայության, գողացված խողովակներով բեռնված բեռնատարի հայտնաբերման դեպքով: Այդ կապակցությամբ հիշյալ բեռնատարի վարորդը հրավիրվել է ոստիկանության բաժին, որտեղ, ըստ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի, վերջինս, իբր,  ներկայացրել է խողովակների տեղափոխման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, որի հիմքով էլ քրեական գործ չի հարուցվել:

Սակայն հետագայում հիշյալ խողովակների գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Աշտարակի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վերը նշված բեռնատարի վարորդն իր ցուցմունքով հայտնել է, որ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել ոստիկանության աշխատակցին և բացատրություն է տվել վերջինիս թելադրանքով: Բացի այդ, քննության ընթացքում պարզվել է նաև, որ բացատրությունում նշված որոշ տվյալներ էլ կեղծվել են հիշյալ ոստիկանի կողմից:

Կատարվում է նախաքննություն: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]