Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մայր Աթոռը պարզաբանում է տարածել Սևանի թերակղզու մոտ տեղի ունեցած բողոքի ցույցերի առնչությամբ

Մայր Աթոռը պարզաբանում է տարածել Սևանի թերակղզու մոտ տեղի ունեցած բողոքի 
ցույցերի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի թերակղզու մուտքին մայիսի 16-ին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մեղադրանքներ են հնչել Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասցեին, որոնք, առանց իսկությունը ճշտելու, սփռվել են նաև տարբեր լրատվամիջոցների կողմից: Մայր Աթոռը պարզաբանում է տարածել հրապարակումների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարզաբանման մեջ ասվում է.

«Հարկ ենք նկատում պարզաբանել, որ ժամանակին Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցից մինչև լողափ ընկած աջակողմյան հատվածը ՀՀ Կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով հատկացվել է դպրանոցին և հետագայում ՀՀ Կառավարության պահանջի հիման վրա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից այն տրամադրվել է նախագահական հանգստավայրին` իբրև անվտանգության գոտի և անցակետ:

Ինչ վերաբերում է ձախակողմյան հատվածում գտնվող ավտոկանգառին, այն Եկեղեցու կողմից ձեռք է բերվել ռեստորանի շենքի հետ մեկտեղ, որը ծառայում էր իբրև ճեմարանականների ճաշարան:

Ավտոկանգառը Եկեղեցու կողմից ծառայեցվում է Ս. Առաքելոց վանք և դպրանոց այցելուների համար, սակայն այնտեղ ապօրինաբար հաստատված անհատ վաճառականների տաղավարները որևէ առնչություն չունեն Եկեղեցու հետ, և այդ խառնաշփոթը կարգավորելու բոլոր ջանքերն առ այսօր որևէ արդյունք չեն տվել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]