Տնտեսություն

Պուտինը հայտնել է ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի անցկացման վայրն ու ժամկետները

1 րոպեի ընթերցում

Պուտինը հայտնել է ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի անցկացման վայրն ու ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2018թ. նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Սանկտ-Պետերբուրգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք պայմանավորվել ենք, որ դա կլինի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Սանկտ-Պետերբուրգում: Բոլորին հրավիրում ենք»,- ասել է Պուտինը պատասխանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի խնդրանքին՝ ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի ժամկետների և վայրի մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում