Հասարակական

Արտակարգ դրություն հայտարարելու հարց կառավարությունում չի քննարկվել

1 րոպեի ընթերցում

Արտակարգ դրություն հայտարարելու հարց կառավարությունում չի քննարկվել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը վստահեցնում է, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ կապված ՀՀ կառավարությունում չի քննարկվել երկրում արտակարգ դրություն հայտարարելու հարցը: Այդ մասին Արամյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արամյանը նախ նշեց, որ տեղեկություն չունի՝ երկրում մտադրություն կա՞ր արտակարգ դրություն հայտարարելու, թե՞ ոչ: Հարցին՝ արդյո՞ք կառավարությունում նման հարց քննարկվել է,ֆինանսների նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Ոչ»:

Ապրիլի 25-ի հանրահավաքի ընթացքում Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մտադիր է եղել երկրում հայտարարել արտակարգ դրություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում