Հասարակական

ՀՀ ՄԻՊ-ի արձագանքման խմբերը ջանքեր են գործադրում բերման ենթարկվածների իրավունքների պահպանման ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ի արձագանքման խմբերը ջանքեր են գործադրում բերման ենթարկվածների իրավունքների պահպանման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բոլոր խմբերը գտնվում են Ոստիկանության բաժիններում: Դրանք լիարժեք ջանքեր են գործադրում բերման ենթարկված անձանց իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ՄԻՊ-ը հատուկ պարզաբանել է, որ բերման ենթարկվածը՝ անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից:

Այդ իրավունքներն առնվազն հետևյալն են.

  • բերման ենթարկելու վայրում դրա պատճառների մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվելը,
  • լռելը,
  • իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին,
  • փաստաբանի իրավունքը,
  • բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից,
  • իրավունքների մասին ծանուցվելը:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում