Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության դեսպան Լեոնիդաս Մարկիդիսին

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության դեսպան Լեոնիդաս 
Մարկիդիսին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 6-ին ընդունեց ՌԴ-ում, համատեղության կարգով՝ Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեոնիդաս Մարկիդիսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ներկայումս բարձր մակարդակի վրա գտնվող հայ-կիպրական հարաբերությունները նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կզարգանան: Նախարարը կարևորեց երկու երկրների միջև տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը, ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը, գերակա խնդիրներն ու անելիքները:

Կիպրոսի դեսպանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ զրույցի համար և նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ տպավորված է: «Կիպրոսում հայկական կազմակերպված համայնք կա, որի ներկայությունը շատ կարևոր է երկրի կայունության պահպանման համար: Հայերը շատ մեծ ներդրում ունեն երկրի քաղաքական, տնտեսական, մշակույթի և կրթության բնագավառներում», - հավելեց դեսպանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ 2018 թվականը Հայաստանի համար շատ կարևոր հոբելյանական տարի է. նշվելու են Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100,  Երևանի 2800 ամյակները, և վստահություն հայտնեց, որ միջոցառումներ, ցուցահանդեսներ կկազմակերպվեն նաև Կիպրոսում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am